Խախտումները վերացվել են, կասեցումները դադարեցվել
12:47 - 10 մայիսի, 2023

Խախտումները վերացվել են, կասեցումները դադարեցվել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դեռևս 2022թ-ին «Ատլանտիս ինվեսթ» ՍՊԸ-ին պատկանող «Բեստ Վեստերն Բոհեմյան Ռեսորթ» հյուրանոցային համալիրում կասեցրել էր առանց համապատասխան թույլտվության շահագործվող կաթսայատան աշխատանքները, իսկ «Արլա» ՍՊԸ-ի շշալցման արտադրամասում՝ ապօրինի ջրառի իրականացումը:

Տեսչական մարմնի հանձնարարականներով, սահմանված ժամկետում տնտեսավարողները համապատասխանաբար ստացել են սահմանային թույլատրելի արտանետումների չափաքանակների և ջրօգտագործման թույլտվություններ:

Ընկերությունների նկատմամբ գործողության կասեցումները դադարեցվել են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել