Դժվար է պատկերացնել, որ աշխարհում որևէ մեկը լրջորեն կմտածի Պուտինի դեմ ՄՔԴ-ի հրամանը կիրառելու մասին. Պեսկով
 |tert.am|
10:51 - 11 մայիսի, 2023

Դժվար է պատկերացնել, որ աշխարհում որևէ մեկը լրջորեն կմտածի Պուտինի դեմ ՄՔԴ-ի հրամանը կիրառելու մասին. Պեսկով |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը քիչ հավանական է համարում, որ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ)՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու որոշումը կկիրառվի:

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, նա այս մասին հայտնել է սերբական ATV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Այնուամենայնիվ, այստեղ մենք խոսում ենք աշխարհի ամենամեծ երկրներից մեկի, աշխարհի ամենամեծ միջուկային տերություններից մեկի մասին։ Դժվար է պատկերացնել, որ որևէ մեկը լրջորեն կմտածի Ռուսաստանի Դաշնության նախագահի դեմ այս հրամանը կիրառելու մասին։ Դժվար է նույնիսկ մտածել այդ մասին»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովի խոսքով՝ ՄՔԴ-ի հրամանը Պուտինի դեմ «գործնականում նշանակում է, որ իսկապես կան երկրներ, որոնք ունեն ինքնիշխանության շատ ուժեղ պակաս, և այդ երկրները, զուտ տեսականորեն, կարող են նախանձախնդրություն դրսևորել հնարավորության դեպքում այս հրամանը կատարելու հարցում»:

Կրեմլի խոսնակը հիշեցրել է, որ «Ռուսաստանը Հռոմի ստատուտի կողմ չէ»։

«Մենք, ինչպես շատ այլ երկրներ չենք ճանաչում ՄՔԴ որոշումները»,- հայտարարել է նա։

«Այս իրավիճակում մենք կարծում ենք, որ այս միջազգային կառույցն իրականում խամաճիկ է, այսպես կոչված, հավաքական Արևմուտքի ձեռքում, որն  այն պարզապես օգտագործում է իր նպատակների համար՝ մեր երկրի վրա ճնշումն ավելի մեծացնելու համար: Չի հաջողվի», - ասել է Պեսկովը։ 

Հիշեցնենք, որ մարտին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա Բելովային ձերբակալելու միջազգային օրդեր է տվել։ Նրանք կասկածվում են ուկրաինացի երեխաների անօրինական դեպորտացիայի համար։ Ավելի վաղ ՄԱԿ-ի հետաքննչական հանձնաժողովը հայտարարել էր, որ ուկրաինացի երեխաների տեղափոխումը Ռուսաստանի տարածք կարող է ռազմական հանցագործություն համարվել։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել