Սոթքի բնակիչներին տարհանելու անհրաժեշտություն չկա․ Գեղարքունիքի մարզպետ
 |hetq.am|
11:29 - 11 մայիսի, 2023

Սոթքի բնակիչներին տարհանելու անհրաժեշտություն չկա․ Գեղարքունիքի մարզպետ |hetq.am|

hetq.am: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ասում է, որ Սոթքի բնակիչներին տարհանելու անհրաժեշտություն չկա։ Այսօր՝ մայիսի 11-ի առավոտյան, ՊՆ-ն հաղորդեց, որ ադրբեջանական զինուժը հրետանային և ականանետային միջոցներից կրակ է բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: 

Խոսելով գյուղում տիրող իրավիճակից՝ մարզպետն ասաց․ «Որևէ վտանգավոր կամ տագնապային բան չկա այս պահի դրությամբ»։ 

Կարեն Սարգսյանը հայտնեց նաև, որ ինքը Վարդենիսում է և Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրություններին հավելելու ոչինչ չունի։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

ՊՆ հաղորդմամբ՝ ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է,  իրադրության լարվածությունը նվազել է։ Հայկական կողմը այս պահի դրությամբ ունի 4 վիրավոր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել