Ատեստավորման դեպքում որքան հավելավճար կստանան զինծառայողները․ նախարարը ներկայացրեց նոր փոփոխությունը
 |armtimes.com|
12:13 - 11 մայիսի, 2023

Ատեստավորման դեպքում որքան հավելավճար կստանան զինծառայողները․ նախարարը ներկայացրեց նոր փոփոխությունը |armtimes.com|

armtimes.com: Կառավարության այսօրվա նիստի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց փոփոխությունների նոր փաթեթ, որով սահմանվում են ՊՆ համակարգի մարտական խնդիրների իրականացման պլանավորման և վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող սպայական, ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների ատեստավորման արդյունքների գնահատման նոր ձևաչափ և ստացած գնահատականների հիման վրա հավելավճարների նոր չափեր։

«Համաձայն նոր փոփոխության՝ ատեստավորման արդյունքներով հավելավճար չի ստանա այն դեպքում, երբ ֆիզիկական, կրակային և շարային պատրաստվածության գնահատման արդյունքներով զինծառայողն առնվազն մեկ պատրաստվածության աստիճանից կամ մասնագիտական գիտելիքների ու ծառայողական գիտելիքների ստուգումից ստացել է մեկ անբավարար գնահատական»,- ասաց նա։

Ատեստավորման դեպքում ենթակա է հաշվարկվելու հավելավճար, կամ ենթակա է շարունակելու հավելավճարի տրամադրումը, եթե այդ պատրաստություններից զինծառայողը ստացել է բավարար, լավ կամ գերազանց գնահատական։ Ընդ որում՝ զինծառայողը մասնագիտական գիտելիքների և ծառայողական պատրաստություններից առնվազն 21 հարցին սխալ պատասխանելու դեպքում ստանում է անբավարար, 30-34 հարցերի ճիշտ պատասխանելու դեպքում՝ բավարար, 35-44 հարցերի ճիշտ պատասխանելու դեպքում՝ լավ, կամ 45-ից և ավելի ճիշտ պատասխանի դեպքում՝ գերազանց:

«Գնահատվում է գերազանց, եթե մասնագիտական գիտելիքների և ծառայողական պատրաստությունների թեստավորումից ստացել է միայն գերազանց գիտելիքներ, գնահատվում է լավ, եթե ֆիզիկական, կամ շարային ու մասնագիտական գիտելիքներից թեկուզ մեկից ստացել է լավ գնահատական, իսկ մնացածից՝ գերազանց։ Բավարար, եթե այդ թեստավորումներից ստացել է բավարար մի հարցի դեպքում, իսկ մնացածից բավարար կամ լավ գնահատական»,- մանրամասնեց նախարարը։ 

Գերազանցի դեպքում զինծառայողի հավելավճարը կազմում է 470 հազար դրամ, լավի դեպքում՝ 420 հազար դրամ, բավարարի դեպքում՝ 230 հազար դրամ։ Մյուս կազմերի դեպքում՝ գերազանց՝ 395 հազար դրամ, լավ՝ 345 հազար դրամ, բավարար՝ 205 հազար դրամ։

Նախարարը ներկայացրեց նաև, թե ատեստավորման դեպքում աշխատավարձի բարձրացումը առանց հարկերի որքան է կազմելու․ «Շարքային կազմը ատեստավորման բավարար գնահատական ստանալու պարագայում մարտական հերթապահությունը ներառյալ կստանա՝ 321 հազար 910 դրամ, այդքան բացարձակա մաքուր աշխատավարձ է։ Այս պահին դրանից կրկնակի էականորեն պակաս է ստանում, լավի դեպքում՝ 430 հազար 910 դրամ, գերազանցի դեպքում՝ 470 հազար 910 դրամ։ Սա շարքային կազմի ամենաբարձր կոդն է։ Օրինակ՝ գնդապետը բավարար գնահատակնի դեպքում մարտական հերթապահություն իրկանացնող զորամասում կստանա 737 հազար 760 դրամ, գերազանցի դեպքում՝ 923 հազար 260 դրամ»,– ասաց նա։

Վարչապետն էլ իր խոսքում նշեց՝ պետք է արձանագրել, որ այս որոշումները բանակում որոշակի աշխուժությունն է մտցրել, ինչը նշանակում է, որ մարտական պատարսատության ավելի ինտեսիվ գործընթաց է տեղի ունենում։ Սրանով կմեծանա նաև պայամանագրային զինածառայության հանդեպ հետաքրքրությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել