Վերականգնվող էներգետիկիայի զարգացումը կարեւոր է գազային կախվածությունը նվազեցնելու համար. ՀԾԿՀ նախագահ |news.am|
08:58 - 19 նոյեմբերի, 2019

Վերականգնվող էներգետիկիայի զարգացումը կարեւոր է գազային կախվածությունը նվազեցնելու համար. ՀԾԿՀ նախագահ |news.am|

news.am: Վերականգնվող էներգետիկիայի զարգացումը կարեւոր է գազային կախվածությունը նվազեցնելու համար: Այս մասին նոյեմբերի 19-ին «Նվազագույն ծախսերով Հայաստանի էներգահամակարգի զարգացման 2020-2036 թվականների պլանը» հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ հայտարարեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում բարենպաստ օրենսդրական բազա է ստեղծվել վերականգնվող էներգետիկիայի զարգացման համար:

«Դրա վկայությունն է փոքր ՀԷԿ-երի զարգացումը: Բացի այդ, ստեղծվել են անհրաժեշտ պայմանները արեւային էներգետիկայի զարգացման համար»,- նշեց նա:

Նշենք, որ նոյեմբերի 19-ին Երեւանում ներկայացվել է «Նվազագույն ծախսերով Հայաստանի էներգահամակարգի զարգացման 2020-2036 թվականների պլանը» հաշվետվությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել