Ցույցեր Իրանում․ ԱՄՆ-ի հայտարարությունը դուր չի եկել Իրանի ղեկավարությանը |shantnews.am|
05:45 - 18 նոյեմբերի, 2019

Ցույցեր Իրանում․ ԱՄՆ-ի հայտարարությունը դուր չի եկել Իրանի ղեկավարությանը |shantnews.am|

shantnews.am: Իրանում ցույցերն ընդդեմ բենզինի գնի բարձրացման շարունակվում են։ Դեռևս ուրբաթ հաղորդվել էր, որ բողոքի ակցիայի ժամանակ 1 մարդ է զոհվել։

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դատապարտում է ցույցերի ֆոնին երկրում ինտերնետն անջատելու Իրանի իշխանությունների փորձերը։ Նա նաև հայտնել է Իրանի «բազմաչարչար ժողովրդին» ԱՄՆ-ի աջակցության մասին։

Թեհրանն ԱՄՆ-ի հայտարարությունը համարում է միջամտություն երկրի գործերին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, փոխանցում է «РИА Новости»-ն։

«Մենք զորակցում ենք Իրանի ժողովրդին, որը պատասխանատվություն և թափանցիկություն է պահանջում իր կառավարությունից։ Իրանը միջուկային համաձայնագրի շրջանակում պատժամիջոցների մեղմացումից ստացված միլիարդավոր դոլարներն օգտագործել է ոչ թե դպրոցներ ու հիվանդանոցներ կառուցելու, այլ Մերձավոր Արևելքում ահաբեկչական բջիջներին ֆինանսավորելու համար»,-գրել է Օրտագուսն իր թվիթերյան էջում՝ վերստին աջակցություն հայտնելով ցուցարարներին։

Մուսավին իր հերթին հավելել է․ «Հետաքրքիր է, որ զորակցություն են հայտնում մի ժողովրդի, որը գտնվում է ԱՄՆ տնտեսական ահաբեկչության ճնշման ներքո»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել