Իլոն Մասկը կհեռանա Twitter-ի ղեկավարի պաշտոնից. նրան փոխարինողը կին է |tert.am|
10:50 - 12 մայիսի, 2023

Իլոն Մասկը կհեռանա Twitter-ի ղեկավարի պաշտոնից. նրան փոխարինողը կին է |tert.am|

tert.am: Twitter ընկերության սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ վեց շաբաթից կլքի գլխավոր տնօրենի պաշտոնը։ Մի կին, որի անունը Մասկը չի նշել, կդառնա ընկերության նոր գործադիր տնօրենը:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ վարձել եմ X/Twitter-ի նոր գործադիր տնօրենին: Նա աշխատանքի կանցնի մոտ վեց շաբաթից»,- գրել է Մասկը թվիթերյան միկրոբլոգում:

Նա մանրամասնել է, որ ինքը կզբաղեցնի գործադիր նախագահի և տեխնիկական տնօրենի պաշտոններն ընկերությունում։

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին Twitter-ի սեփականատերը սոցցանցի օգտատերերին խնդրել էր քվեարկել, թե արդյոք նա պետք է հեռանա ընկերության ղեկավարի պաշտոնից, որը նա ստանձնել էր սոցիալական ցանցը գնելուց հետո: Մասկը խոստացել է ընդունել հարցման մասնակիցների որոշումը։ Քվեարկությանը մասնակցել է 17,5 մլն օգտատեր, նրանցից 57,5%-ը կողմ է արտահայտվել Մասկի հրաժարականին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել