factor.am: Միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Neuralink ընկերությունն առաջին անգամ հաջողությամբ անլար չիպ է տեղադրել մարդու ուղեղում։ Մասկը X-ի իր էջում գրել է, որ ներդրված սարքի առաջին արդյունքները խոստումնալից են՝ այն լավ է հայտնաբերում նյարդային ազդակները։
Չիպը պետք է ծառայի որպես կապող օղակ մարդու ուղեղի և համակարգչի միջև․ Neuralink-ը խոստանում է, որ այն կօգնի պայքարել ինչպես ֆիզիկական խնդիրների, այնպես էլ հոգեկան խանգարումների դեմ: Neuralink-ը հեռու է այս ոլորտում առաջամարտիկ լինելուց. տասնյակ ընկերություններ տարիներ շարունակ փորձարկումներ են անցկացնում, որոշները՝ հուսադրող արդյունքներով: Բայց այն ամենն, ինչ անում է Մասկը, ավանդաբար մեծ ուշադրություն է գրավում նրա փորձառության և ինքնագովազդի շնորհիվ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ամերիկյան իշխանությունները Մասկի ընկերությանը թույլտվություն են տվել՝ փորձարկելու իր չիպը մարդկանց վրա անցյալ տարվա մայիսին։ Նախատեսվում է, որ փորձարկումները կտևեն 6 տարի։
comment.count (0)