tert.am: Ամերիկյան Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար միլիարդատեր Իլոն Մասկը, ի պատասխան թմրամոլության մասին լուրերին, ասել է, որ թմրանյութեր չի օգտագործում։ Այս մասին գրում է Forbes-ը։
Ձեռնարկատերը հավելել է, որ երեք տարվա ընթացքում արգելված նյութերի հայտնաբերմանն ուղղված պատահական թեստերը ցույց են տվել, որ նրա օրգանիզմում նույնիսկ փոքր քանակությամբ թմրանյութ կամ ալկոհոլ չկա: Մասկի փաստաբան Ալեքս Սպիրոն նույնպես նախկինում հաստատել է, որ թեստը երբեք դրական չի եղել և հերքել է գործարարի դեմ ուղղված մեղադրանքները՝ ասելով, որ դրանք ներառում են «կեղծ փաստեր»:
Նախօրեին The Wall Street Journal-ը, վկայակոչելով Մասկի ընկերությունների թոփ մենեջերներին, գրել էր, որ միլիարդատերը թմրանյութեր է օգտագործում, և նրա կախվածությունը անհանգստություն է առաջացնում Tesla-ի և SpaceX-ի տնօրենների խորհրդի անդամների շրջանում:The Wall Street Journal-ը պարզաբանել է, որ Մասկի առողջությունից են կախված վեց ընկերություն, ներդրողների ակտիվները՝ մոտ 1 տրիլիոն դոլար արժողությամբ, տասնյակ հազարավոր աշխատատեղեր և ԱՄՆ տիեզերական ծրագրի մի մասը։
comment.count (0)