Իլոն Մասկը հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի դեսպանին․ The New York Times |factor.am|
11:23 - 15 նոյեմբերի, 2024

Իլոն Մասկը հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի դեսպանին․ The New York Times |factor.am|

factor.am: Իլոն Մասկը՝ աշխարհի ամենահարուստ մարդը և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր դաշնակիցը, երկուշաբթի օրը հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի դեսպանի հետ։ Այս մասին  հայտնում է The  New York Times-ը՝ վկայակոչելով իրանցի երկու պաշտոնյաների, փոխանցում է CNN-ը։

NYT-ը, վկայակոչելով իրանցի պաշտոնյաներին, հայտնում է, որ Մասկի և Իրանի բանագնաց Ամիր Սաիդ Իրավանիի հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում գաղտնի վայրում և տևել է ավելի քան մեկ ժամ։ Աղբյուրը նկարագրել է, որ քննարկումը կենտրոնացած է եղել երկու երկրների միջև լարվածությունը թուլացնելու վրա: CNN-ը մեկնաբանությունների համար դիմել է Մասկի և Թրամփի անցումային թիմին:

ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հրաժարվել է մեկնաբանություններից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել