armenpress.am: Amazon ընկերության հիմնադիր ղեկավար Ջեֆ Բեզոսը կրկին գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը՝ 2021 թվականից ի վեր առաջին անգամ։ Այս մասին է վկայում Bloomberg գործակալության «Միլիարդատերերի ինդեքս»-ը։
Ըստ վարկանիշային աղյուսակի՝ Amazon ընկերության և Blue Origin օդատիեզերական ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը նվազել է 500 միլիոն դոլարով և այժմ կազմում է 200 միլիարդ դոլար։ 198 միլիարդ դոլար կարողությամբ նրան հաջորդում է Tesla, Space X ընկերությունների հիմնադիր և ղեկավար Իլոն Մասկը, որը նաև Open AI-ի համանախագահն է, Neuralink-ի հիմնադիրը և X-ի սեփականատերը։
Ըստ ինդեքսի՝ Մասկը վերջին մեկ տարվա ընթացքում կորցրել է 31 միլիարդ դոլար, իսկ Բեզոսի կարողությունն ավելացել է 23 միլիարդ դոլարով։
Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է LVMH-ի գործադիր տնօրեն Բեռնար Առնոն, որի ղեկավարած կոնգլոմերատը ներառում է Louis Vuitton, Dior և Celine բրենդները։ Բեռնար Առնոյի կարողությունը կազմում է 197 միլիարդ դոլար։
comment.count (0)