Մհեր Գրիգորյանը Քրիսթինե Վայգանդին ներկայացրել է ԼՂ երեխաների համար Լաչինի միջանցքի շրջափակման ծանրագույն հետևանքները
15:34 - 12 մայիսի, 2023

Մհեր Գրիգորյանը Քրիսթինե Վայգանդին ներկայացրել է ԼՂ երեխաների համար Լաչինի միջանցքի շրջափակման ծանրագույն հետևանքները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը կարևորել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացված ծրագրերը՝ շեշտելով մասնավորապես կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտները:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ հատուկ անդրադառնալով երեխաների համար առաջացած ծանրագույն հետևանքներին:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը բարձր է գնահատել Կառավարության հետ համագործակցությունը, նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող ծրագրերի հիմնական ուղղությունները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել աշխարհի գլոբալ մարտահրավերների և բարձր տեխնոլոգիաների պայմաններում երեխաների պատշաճ կրթությանն առնչվող հարցերի շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել