Զելենսկու գրասենյակը նպատակահարմար է համարում Հռոմի պապի միջնորդությունը հումանիտար հարցերում |shantnews.am|
11:53 - 13 մայիսի, 2023

Զելենսկու գրասենյակը նպատակահարմար է համարում Հռոմի պապի միջնորդությունը հումանիտար հարցերում |shantnews.am|

shantnews.am: Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը տեղին է համարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի միջնորդությունը հումանիտար հարցերում։

«Կասկած չկա, որ Պապի միջնորդությունը տեղին կլինի հումանիտար հարցերում, այդ թվում՝ աջակցություն բանտարկյալների փոխանակման գործընթացին»,- ասել է նա շաբաթ օրը Corriere della Sera թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կիևը տեղյակ է այդ մասին:

Միաժամանակ նա նշել է, որ Ուկրաինայում հակամարտությունը հնարավոր կլինի շուտափույթ դադարեցնել միայն այն պայմանով, որ «անհրաժեշտ սպառազինությունը ժամանակին մատակարարվի»։

«Մեր իտալացի գործընկերների հետ զենքի մատակարարման, հումանիտար խնդիրների լուծմանն աջակցելու, արտաքին շուկաներում Ուկրաինայի պաշտպանության վերաբերյալ հետագա պայմանավորվածությունները մեզ համար տեղին են»,- մեկնաբանել է Պոդոլյակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել