Մոլդովան նախաձեռնել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովից դուրս գալու գործընթաց
 |armenpress.am|
11:28 - 15 մայիսի, 2023

Մոլդովան նախաձեռնել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովից դուրս գալու գործընթաց |armenpress.am|

armenpress.am: Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն այսօր հայտնել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) Միջխորհրդարանական վեհաժողովից հանրապետության դուրս գալու ընթացակարգ նախաձեռնելու որոշման մասին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Որոշում եմ ընդունել նախաձեռնել ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի  համաձայնագրից Մոլդովայի Հանրապետության դուրս գալու գործընթացը», - հայտնել է Գրոսուն լրագրողներին ճեպազրույցի ընթացքում:

Նա ԱՊՀ կառույցներն անվանել է «անօգուտ» հանրապետության համար։ Մոլդովայի խորհրդարանի նախագահի խոսքով՝ այս որոշումն ինքը կայացրել է երկրի քաղաքացիների, իշխող «Գործողության և համերաշխության կուսակցության» ներկայացուցիչների, ինչպես նաև հանրապետության նախագահ Մայա Սանդուի հետ խորհրդակցություններից հետո:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել