Եթե ուժայինը չկա, հարց է ծագում՝ ես գալիս եմ պաշտոն ստանալո՞ւ. Սամվել Բաբայան
 |news.am|
16:35 - 15 մայիսի, 2023

Եթե ուժայինը չկա, հարց է ծագում՝ ես գալիս եմ պաշտոն ստանալո՞ւ. Սամվել Բաբայան |news.am|

news.am: Ես ցանկանում եմ խոսել անմիջական ուղիղ, բոլոր այն խնդիրների մասին, որոնք կան, որ բոլորիս մտահոգում է, եւ մենք պարտավոր ենք մեր երկիրը ազատ, անկախ տեսնել, ինչպես հռչակել ենք: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Ստեփանակերտում հանրային հավաքում հայտարարեց «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, խորհրդարանական երկրորդ ուժի առաջնորդ Սամվել Բաբայանը:

«Մի խումբ մարդիկ լավ չեն գիտակցում, մտածում են հավաքներ ենք անում, մրցակցություն է իշխանության համար: Որեւէ  մրցակցություն չկա, որեւէ խնդիր չունենք, ունենք շատ լուրջ խնդիր, որ կարող ենք դառնալ փախստական, եթե շարունակենք կողքից դիտորդի դերում լինեն:

Երեկ Բրյուսելում հայտարարում են, որ Ադրբեջանը 86 600 քառակուսի կմ տարած ունի, որի մեջ ընդգրկված է Ղարաբաղը, եւ Հայաստանը ճանաչում է այդ Ադրբեջանը: Դա իր իրավունքն է: Ես երկու տարի խոսում եմ, թե ինչ խնդիրներ ունենք, եւ ոնց պետք է լուծենք: Բոլորը ասում են՝ էս մեկը Նիկոլի մարդն է, էն մեկը եկել է չգիտեմ ում փրկի: Իշխանությունն ընդհանրապես որեւէ արձագանք չունի այդ խնդիրներին: Հիմա փորձում ենք բոլորս փրկիչ ձեւանալ: Կամ էլ ձեւակերպել են հետեւյալ կերպ՝ պայքարել մինչեւ վերջ: Ինչի համար, ինչ նպատակ ենք հետապնդում, այդ պայքարն ուր է տանում մեզ, ոչ ոք չի ասում:

Ինչի՞ համար ենք պայքարում. Մեզ որեւէ պայքար պետք չի, մենք պետք է ապրենք, արարենք, ստեղծենք, ստեղածագործենք եւ լինենք պաշտպանված: Սա է մեր ապագան»,-ասաց նա:

Սամվել Բաբայանը ձեւակերպեց 5 կետերը, որոնք անհապաղ պետք է կատարվեն. «Առաջինը մեր պաշտպանությունն է, քանի որ առանց պաշտպանության ոչինչ չենք կարող անել: Պաշտպանությունը պետք է ունենանք պրոֆեսիոնալ բանակով, ոչ թե խմբերով, ջոկատներով: Երկրորդը մեր դեմոգրաֆիան վերականգնելն է, որ տնտեսությունը զարգացնենք, ծնելիությանը զարկ տանք:

Երրորդը թոշակառուների խնդիրը լուծելն է, որ սոցիալական այս վիճակից դուրս բերենք, երկիրը պետք է լինի զարգացող, տնտեսությունը գործի, հակառակ դեպքում այստեղ չենք կարողանալու ապրել: Եթե մենք չենք կարողանում այդ հարցերը լուծել, մենք կորցնելու ենք Արցախը:

Այն խնդիրները, որ ես ձեւակերպել եմ 5 կետից բաղկացած, 100 օրում պետք է կատարենք, եթե մեզ տան այդ հնարավորությունը: Հակառակ դեպքում կստացվի, որ մենք բոլորի նման սուտասան ենք: Ես վստահ եմ, որ կատարելու ենք»,-հայտարարեց Սամվել Բաբայանը:

Նա անդրադարձավ տեսակետին, որ շատերն առաջարկում են ուժային կռույցների վերահսկողությունը չտալ Սամվել Բաբայանին. «Բայց եթե ուժայինը չկա, մեր պաշտպանությունը չկա, մեր ներքին խնդիրները չենք կարողանում կարգավորել, հարց է ծագում՝ ես գալիս եմ պաշտոն ստանալո՞ւ: Ինձ պաշտոնը չի հետաքրքրում, ես գալիս եմ անկեղծ ձեզ ծառայելու: Հնարավորությունը կստեղծվի, կծառայենք ձեզ, երկիրը կտանենք ճիշտ ճանապարհով, ապագա կունենանք Արցախում»:

Սավվել Բաբայանը կոչ արեց չընկրկել, մինչեւ վերջ կանգնել. «Ինչքան էլ անձրեւ լինի, դժվար լինի, երկար ենք կանգնելու եւ պարտադրելու ենք, որ բոլոր խնդիրները լուծվի: Խնդրում եմ, որ համբերատար լինեք, կարողանանք այս խնդիրները լուծել:

Այն արցախցիները, որոնք իրենց տներում, խոհանոցներում են խոսել այս 3-4 տարին, դուրս գան, կանգնեն մեզ հետ եւ միասին պահանջեն այդ խնդիրների լուծումը»,-ասաց նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել