Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
10:36 - 17 մայիսի, 2023

Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Մայիսի 16-ին Ռեյկյավիկում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի արտգործնախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ քաղաքական օրակարգի առաջխաղացման, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի վերաբերյալ:

«Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի: Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, բանակցություններում հիմնական հարցերի շուրջ հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Համապարփակ կարգավորման համատեքստում, ի թիվս այլ հարցերի, ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտագության հարցերի հասցեագրման կարևորությունը»,- նշում են ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել