Ինչու 18 օր Լաչինի միջանցքով մարդասիրական օգնություն չի իրականացվում. պարզաբանում է ԿԽՄԿ–ն |armeniasputnik.am|
11:17 - 17 մայիսի, 2023

Ինչու 18 օր Լաչինի միջանցքով մարդասիրական օգնություն չի իրականացվում. պարզաբանում է ԿԽՄԿ–ն |armeniasputnik.am|

armeniasputnik.am:Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն ինքն է դադարեցրել Լաչինի միջանցքի երկայնքով մարդասիրական գործունեությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասաց, որ խնդիրը որոշակի ընթացակարգերի հստակեցումն է։

Ապրիլի 29-ից հետո ԿԽՄԿ–ի միջնորդությամբ ո՛չ հումանիտար օգնություն է տարվել Լեռնային Ղարաբաղ, ո՛չ էլ բուժառուներ են տեղափոխել Հայաստան։ Խնդիրն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելուց հետո։

«Մենք ինքներս ենք դադարեցրել այդ գործողությունները։ Այս պահին բոլոր որոշում կայացնողների հետ երկխոսություն է ընթանում` հստակեցնելու ընթացակարգերը, որպեսզի կարողանանք վերսկսել մեր գործողությունները»,– նշեց Ամատունին։

Նա հույս հայտնեց, որ գործընթացը շատ արագ կվերականգնվի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել