Լավրովը վստահ է, որ Երևանը կշահեր՝ ստորագրելով ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելության տեղակայման մասին փաստաթուղթը
12:07 - 17 մայիսի, 2023

Լավրովը վստահ է, որ Երևանը կշահեր՝ ստորագրելով ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելության տեղակայման մասին փաստաթուղթը

Վստահ եմ՝ Երևանը, ստորագրելով ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելության տեղակայման մասին փաստաթուղթը, կշահեր։ Այս մասին «Царьград» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ 

«2022 թվականի աշնանը Երևանում կայանալիք ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի համար փաստաթուղթ էր պատրաստվել Հայաստանի տարածքում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու մասին՝ մեր հայ դաշնակիցների խնդրանքին համապատասխան։

Փաստաթուղթը լիովին համաձայնեցվել էր արտգործնախարարների մակարդակով։ Այնուհետև վերջին պահին հենց գագաթնաժողովում հայ ընկերները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը։ Մինչև այժմ այն թղթի վրա է և չի կարող իրականացվել»,- ասել է Լավրովը։

Նա վստահություն է հայտնել, որ «եթե ​​Երևանը հաստատեր այն, ինչն արդեն համաձայնեցված էր, Հայաստանը կշահեր և ավելի կայուն իրավիճակ կստանար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել