Տեղեկություն ունենք, որ Արևմուտքից հայերին ասում են՝ քշեք ռուսներին ձեր տարածքից, հանեք ռազմաբազան․ Լավրով
12:31 - 17 մայիսի, 2023

Տեղեկություն ունենք, որ Արևմուտքից հայերին ասում են՝ քշեք ռուսներին ձեր տարածքից, հանեք ռազմաբազան․ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Царьград» հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի ու վերջինիսի դաշնակիցների գործողություններին ու վարած քաղաքականությանը։

«Ես գիտեմ, մենք նման տեղեկություն ունենք, որ նրանք (ԱՄՆ-ն և իր դաշնակիցները՝ խմբ․) հայերին ասում են՝ մեր կողմ թեքվեք, քշեք ռուսներին ձեր տարածքից, նաև սահմանապահներին, հանեք ռազմաբազան, մենք ձեզ կօգնենք անվտանգություն ապահովելու հարցում։ Բացահայտ սադրանք»,- ասել է Լավրովը։

Նա այս համատեքստում հավելել է, որ արևմտյան դիվանագիտություն այլևս չկա՝ նշելով, թե տեսնում են՝ ինչպես է Արևմուտքը վարվում նրանց հետ, ում վրա նախկինում ինչ-որ «խաղադրույք էր կատարել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել