Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան. Մայր Աթոռի արձագանքը վարչապետին |azatutyun.am|
17:04 - 20 մայիսի, 2023

Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան. Մայր Աթոռի արձագանքը վարչապետին |azatutyun.am|

azatutyun.am: Մայր Աթոռից արձագանքել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

«Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան, իհարկե եթե հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը, համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ», - «Ազատությանն» ասել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Նախօրեին, պատասխանելով «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակից աշակերտներից մեկի հարցին, Նիկոլ Փաշինյանն ասել է, թե «երբ պետությունն ու եկեղեցին միախառնվում են, դրանից ավելի վտանգավոր բան չկա, պտությունը պետք է զբաղվի իր գործով, եկեղեցին իր գործով»․

Նիկոլ Փաշինյանն ասել է՝ իրենց սկզբունքն այն է, որ եկեղեցու հետ հարաբերությունները պետք է լինեն իրավական, օրինական ՀՀ Սահմանադրության և օրենսդրության շրջանականերում․

«Բայց կա նաև հետևյալ հանգամանքը. եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, կարող է նաև քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն և այդ կուսակցության շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալեն, ինչը, կարծում եմ, ավելի ազնիվ կլինի և ընտրողների առաջ էլ, և այլ քաղաքական մրցակիցների հետ էլ կլինեն նույն հարթության վրա։ Բայց եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել