«Ո՛չ ցեղասպան պայմանագրի ստորագրմանը»․ երթ Արցախում՝ հաջակցություն Կոռնիձորի հանրահավաքի |hetq.am|
17:28 - 20 մայիսի, 2023

«Ո՛չ ցեղասպան պայմանագրի ստորագրմանը»․ երթ Արցախում՝ հաջակցություն Կոռնիձորի հանրահավաքի |hetq.am|

hetq.am: «Ոչ՛ Արցախի էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնողները այսօր ցույց են կազմակերպել Արցախում՝ հաջակցություն Հայաստանի Կոռնիձոր գյուղում կազմակերպված ցույցի, որի մասնակիցները Հայաստանի իշխանություններից պահանջում են չստորագրել տարածքային զիջումներ նախատեսող պայմանագիր Ադրբեջանի հետ։

Արցախի երթի մասնակիցները Ստեփանակերտի Զինվորական պանթեոնից քայլել են դեպի Շուշի տանող ճանապարհի վրա գտնվող «Զառին Բաղ» կոչվող տեղամաս՝ «Կեցցե՛ Արցախը», «Կեցցե՛ Լեռնահայաստանը», «Կեցցե՛ Սյունիքը», «Կեցցե՛ն մեր հայրենակիցները Սյունիքում», «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը», «Ո՛չ ցեղասպան պայմանագրի ստորագրմանը» վանկարկումներով։ 

Շարժման մասնակիցներից Տիրուհի Գասպարյանը իր ելույթում նշեց, որ մասնակիցները հավաքվել են իրենց անհամաձայնությունը արտահայտելու Հայաստանի իշխանությունների կողմից ենթադրվող տարածքային զիջումներին, շարժման նախաձեռնողներից Արշակ Աբրահամյանը իր խոսքում նշեց, որ երթին միացած արցախցիները իրենց ներկայությամբ ապացուցում են, որ Արցախը կա, եղել է և մնալու է հայկական։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել