«Միացյալ Թագավորության դիրքը Ղարաբաղի հակամարտության մասով չի փոխվել. խաղաղություն՝ հնարավորինս շուտ»․ Լեո Դոքերթի

 |factor.am|
17:27 - 22 մայիսի, 2023

«Միացյալ Թագավորության դիրքը Ղարաբաղի հակամարտության մասով չի փոխվել. խաղաղություն՝ հնարավորինս շուտ»․ Լեո Դոքերթի |factor.am|

factor.am: Միացյալ Թագավորության դիրքորոշումը ղարաբաղյան հարցի հետ կապված չի փոխվել. ՄԹ-ն ուզում է տեսնել համապարփակ խաղաղություն՝ հնարավորինս շուտ։ Այս մասին Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին։

«Մեկ անգամ ևս ամրապնդում ենք ԵՄ-ի և ԱՄՆ-ի դիրքորոշումն այդ ուղղությամբ։ Փորձում ենք համագործակցություն ամրացնել Հայաստանի և ՄԹ-ի միջև, ուրախ եմ հայտարարելու, որ մեկնարկել է ռազմավարական երկխոսությունը, որը, հուսանք, տեղի կունենա այս տարվա երկրորդ կեսին։ Այն կընդլայնի մեր համագործակցության եզրը, հուսանք, որ դրական ընկալում կունենա», – ասաց Լեո Դոքերթին։

Պետնախարարն ասաց, որ ՄԹ-ի համար Ադրբեջանի հետ հարաբերությունները նույնքան կարևոր են, որքան Հայաստանի հետ հարաբերությունները։ «Բայց մենք միշտ հստակ ենք եղել, որ այս շարունակական հակամարտությունը կայուն խաղաղության չի կարող հանգեցնել։ Մենք կայուն խաղաղություն ենք ուզում և դրան կարող ենք հասնել միայն սեղանի շուրջ։ Մենք կփորձենք ազդեցություն ունենալ կողմերի վրա՝ փորձելով այս հարցը հանգուցալուծման տանել», – նշեց Լեո Դոքերթին։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել