Ճապոնիան ՆԱՏՕ-ին անդամակցելու պլաններ չունի․Ֆումիո Կիսիդա
 |panorama.am|
11:13 - 24 մայիսի, 2023

Ճապոնիան ՆԱՏՕ-ին անդամակցելու պլաններ չունի․Ֆումիո Կիսիդա |panorama.am|

panorama.am: Ճապոնիան մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին, իսկ երկրում Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցչություն բացելու որոշում դեռ չի կայացվել: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է վարչապետ Ֆումիո Կիսիդան՝ խորհրդարանի վերին պալատի լիագումար նիստի ընթացքում պատասխանելով պատգամավորների հարցերին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ճապոնիան մտադիր չէ միանալ ՆԱՏՕ-ին ոչ որպես մշտական, ոչ էլ որպես ասոցացված անդամ», - ասել է նա: Անդրադառնալով Ճապոնիայում դաշինքի ներկայացուցչություն բացելու հնարավորությանը ՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այդ թեման քննարկվում է, սակայն «առայժմ որոշումներ չեն ընդունվել»։

Միաժամանակ նա ընդգծել է, որ իր երկիրը կշարունակի ամրապնդել համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների և նրանց դաշնակիցների հետ՝ հաշվի առնելով այն բարդ մարտահրավերները, որոնց բախվում են։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել