Ադրբեջանական կողմը հերքել է իր լուրը Սոթքում հայկական, իրանական, ֆրանսիական ԱԹՍ-ների մնացորդների մասին. պաշտպանության նախարար |tert.am|
21:16 - 24 մայիսի, 2023

Ադրբեջանական կողմը հերքել է իր լուրը Սոթքում հայկական, իրանական, ֆրանսիական ԱԹՍ-ների մնացորդների մասին. պաշտպանության նախարար |tert.am|

tert.am: Պաշտպանության նախարարությունը հերքել է հայակական ԶՈՒ-ից կողմից ԱԹՍ-ների կիրառման մասին ապատեղեկատվությունը և նշել է, որ մեր սպառազինության մեջ նման զինատեսակ գոյություն չունի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարություն - ԱԺ հարցուպատասխանի ժամանակ։

«Բայց այս ապատեղեկատվության շարունակությունն է նաև հայտնի Սու-30-ների մասին ապատեղեկատվության, երբ նշվում էր, որ ՀՀ ԶՈՒ-ին պատկանող ինքնաթիռները տրվել են այլ երկրի»,- ասաց Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմն ինքն է հերքել սա։

Նա անդրադարձավ նաև ադրբեջանական մեկ այլ տեղեկության, թե վերջին օրերի լարված իրավիճակներում հայկական կողմը կիրառել է ֆրանսիական ԱԹՍ-ներ, և նշեց, թե ադրբեջանական կողմն այս հարցում ինքն իրեն հերքել է:

«Երբ մայիս ամսին տեղի ունեցան իրադարձություններ Սոթքում, առաջին իսկ օրը  նախապատրաստական ապատեղեկատվությունն այնպիսին էր, որ հայկական կողմը շարունակում է օգտագործել իրանական ԱԹՍ-ներ, այնուհետև, իրենք իրենց իսկ հերքելով՝ հաջորդ օրը բոլորին ներկայացրին, որ իրենց տարածքում հայտնաբերվել են հայկական արտադրության ԱԹՍ-ների մնացորդներ։ Բայց հավանաբար կտրվելով սեփական իսկ տեղեկատվական լրահոսից  արդեն հաջորդ օրն այդ ԱԹՍ-ները «դարձան» ֆրանսիական, և, իբր, այդ ԱԹՍ-ներն օգտագործվում են ֆրանսիացի ինստրուկտորների միջոցով: Բնականաբար, սա հերթական ապատեղեկատվությունն է: Այո՛, կրկին ես պաշտոնապես դա հերքում եմ։ Եվ դրա վառ ապացույցն իրենց իսկ կողմից միջազգային հանրությանը, տարբեր երկրների ռազմական ատաշեներին իրենց կողմից ներկայացված մնացորդներն են»,- ասաց ՊՆ ղեկավարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել