Մահվան ելքով ՃՏՊ՝ Ձորաղբյուր գյուղում․ Renault-ն բախվել է կայանած բեռնատարին, այնուհետև՝ տան պատին և կողաշրջվել
11:31 - 27 մայիսի, 2023

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ձորաղբյուր գյուղում․ Renault-ն բախվել է կայանած բեռնատարին, այնուհետև՝ տան պատին և կողաշրջվել

Մայիսի 26-ին, ժամը 19։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի 4-րդ նրբանցքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Renault մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանած GAZ մակնիշի բեռնատարին, այնուհետև՝ տան պատին և կողաշրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Յ. Ս.-ն (ծնված 1964 թ․) հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղղել այն և քաղաքացի Տ. Ա.-ի (ծնված 1973 թ.) դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել