Թուրքիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

 |factor.am|
11:22 - 28 մայիսի, 2023

Թուրքիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը |factor.am|

factor.am: Թուրքիայում այսօր Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունենում նախագահական ընտրությունների քվեարկության երկրորդ փուլ. հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

Ընտրատեղամասերը բացվել են 08:00-ին և կփակվեն տեղական ժամանակով 17:00-ին: Ամբողջ երկրում տեղադրվել է ավելի քան 191,000 քվեատուփ։ Ընտրողների թիվը գերազանցում է 60 միլիոնը։

Հիշեցնենք, որ ընտրությունների առաջին փուլը Թուրքիայում տեղի ունեցավ մայիսի 14-ին։ Առաջին փուլում երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 49,51 %-ը, իսկ ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,88 %-ը:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել