Թուրքիայում ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը |hy.armradio.am|
18:42 - 28 մայիսի, 2023

Թուրքիայում ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը |hy.armradio.am|

hy.armradio.am: Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության համար ընտրատեղամասերը փակվել են, և սկսվել է ձայների հաշվման գործընթացը։

Մայիսի 14-ին կայացած քվեարկության առաջին փուլի արդյունքներով թեկնածուներից ոչ ոք չէր ստացել ձայների 50 տոկոսը, իսկ Հանրապետական ​​դաշինքի թեկնածու, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը (49,52% ձայն) և Ժողովրդական դաշինքի թեկնածու, ամենամեծ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն (44,88%) իրավունք էին ստացել մասնակցել երկրորդ փուլին։

Աթա դաշինքից նախագահի նախկին թեկնածու Սինան Օգանը, որն առաջին փուլում հավաքել է ձայների 5,17%-ը, կոչ է արել կողմնակիցներին երկրորդ փուլում պաշտպանել Էրդողանի թեկնածությունը։

Ընտրությունների արդյունքների ծանուցման արգելքը կգործի մինչև մայիսի 28-ը՝ ժամը 21:00-ն։ ԿԸՀ որոշմամբ արգելքի ժամկետը կարող է հանվել օրենքով սահմանված ժամկետից շուտ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել