aysor.am: «Տելեգրամ» ալիքների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հարցով Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում լուրջ աշխատանքներ են իրականացվել, մոտ ժամանակներս այդ մասին հրապարակային կհայտարարվի, ԱԺ-ում ասաց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
«Ունենք կատարած լուրջ աշխատանքներ: Մոտ ժամանակներս դրա մասին կլսեք: Այդ գործընթացի մեջ ներգրավված է մոտ 250 անձ»,- նշեց նա։
2021 թվականին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում բացվել էր Համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժին:
Նախարարի գնահատմամբ՝ կան բավականին դրական արդյունքներ:
comment.count (0)