Կիևը Մոսկվային հարվածել է ութ անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. ՌԴ ՊՆ
 |hy.armradio.am|
11:06 - 30 մայիսի, 2023

Կիևը Մոսկվային հարվածել է ութ անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. ՌԴ ՊՆ |hy.armradio.am|

hy.armradio.am: Անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում է իրականացվել Մոսկվայի վրա, օգտագործվել է ութ անօդաչու թռչող սարք, երեքշաբթի հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը՝ ընդգծելով, որ խոցվել են հակառակորդի բոլոր անօդաչու թռչող սարքերը։

«Այսօր առավոտյան Կիևի ռեժիմը անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում է իրականացրել Մոսկվա քաղաքի օբյեկտների վրա»,- հայտնել են գերատեսչությունում։

«Հակառակորդի բոլոր անօդաչու թռչող սարքերը խոցվել են: Դրանցից երեքը ճնշվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցով, կորցրել են կառավարումը և շեղվել նախատեսված թիրախներից: Եվս հինգ անօդաչու թռչող սարք Մոսկվայի արվարձանում խոցվել է «Պանցիր-Ս» զենիթահրթիռային համակարգով», - հայտնում են նախարարությունից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել