Անհամբեր սպասում ենք Հայաստանի ու Ադրբեջանի կարգավորման շուրջ քննարկումների շարունակությանը՝ Ալիևի ու Փաշինյանի հետ Քիշնևում․ Շառլ Միշել
15:18 - 30 մայիսի, 2023

Անհամբեր սպասում ենք Հայաստանի ու Ադրբեջանի կարգավորման շուրջ քննարկումների շարունակությանը՝ Ալիևի ու Փաշինյանի հետ Քիշնևում․ Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը «Թվիթեր»-ում գրել է՝ անհամբեր սպասում են Հայաստանի ու Ադրբեջանի կարգավորման շուրջ քննարկումների շարունակությանը՝ Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի հետ Քիշնևում։

«Դա կարևոր է միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը հաստատելու և սահմանների սահմանազատման ուղղությամբ առաջընթացի համար, ինչպես նաև սահմանամերձ տարածքներում ռիսկերը նվազեցնելու համար», - գրել է Միշելը:

Մեկ այլ գրառմամբ Շառլ Միշելը գրել է․ «Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունը նրանց իրավունքների և անվտանգության վերաբերյալ այժմ կարևոր է: Կարևոր է զերծ մնալ մաքսիմալիստական դիրքորոշումներից և նպատակ ունենալ երկխոսության։ Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո վերքերի ապաքինումը ժամանակ է պահանջում: Համարձակ որոշումներ են պետք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել