Շառլ Միշել

Շառլ Միշելը (Շառլ Իվ Ժան Գիզլեն Միշել) Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահն է։

Շառլ Միշելը ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 21-ին Նամյուր քաղաքում։ Կրթություն ստացել է  Բրյուսելի ազատ համալսարանում։ Շառլը Բելգիայի 69-րդ վարչապետն է։

Այսօր Ադրբեջանում մեկնարկում է COP29 համաժողովը. Շառլ Միշելը ժամանել է Բաքու |tert.am|

Այսօր Ադրբեջանում մեկնարկում է COP29 համաժողովը. Շառլ Միշելը ժամանել է Բաքու |tert.am|

tert.am: Այսօր Ադրբեջանում մեկնարկում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը։ Այս կապակցությամբ Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելը նոյեմբերի 11-ին այցով ժամանել է Ադրբեջան: Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Շառլ Միշելին դիմավորել են Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևը և այլ պաշտոնյաներ։Ադրբեջանում COP29-ն անցկացնելու որոշումը կայացվել է 2023 թվականի դեկտեմբերի 11-ին Դուբայում կայացած COP28 լիագումար նիստում։ Որոշումն ընդունվել է այդ թվում պաշտոնական Երևանի աջակցության շնորհիվ, ինչի դիմաց Բաքուն համաձայնել է ազատ արձակել 32 հայ ռազմագերիների։Կլիմայի համաժողովը տեղի կունենա նոյեմբերի 11-22-ը։ Միջոցառման շրջանակում Ադրբեջանի մայրաքաղաքը կընդունի շուրջ 70,000 օտարերկրյա հյուրերի։ ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Բաքուն  մասնակցելու հրավեր է ուղարկել Երևանին:
10:50 - 11 նոյեմբերի, 2024
Եվրոպական խորհրդի ղեկավարը կոչ է արել Վրաստանի ԿԸՀ-ին հետաքննել խորհրդարանական ընտրությունների խախտումները |news.am|

Եվրոպական խորհրդի ղեկավարը կոչ է արել Վրաստանի ԿԸՀ-ին հետաքննել խորհրդարանական ընտրությունների խախտումները |news.am|

news.am: Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարություն է տարածել Վրաստանի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, որում կոչ է արել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և երկրի այլ մարմիններին «կատարել ընտրություններում եղած խախտումներն ու դրանց վերաբերյալ պնդումներն արագ, թափանցիկ և անկախ հետաքննելու և դատական ​​որոշումներ կայացնելու իրենց պարտականությունը»։ Ըստ Միշելի՝ Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո ինքը մտադիր է երկրի մասին հարցը մտցնել Բուդապեշտում Եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական համաժողովի օրակարգ։ «Մենք ի գիտություն ենք ընդունում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական գնահատականը և կոչ ենք անում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և համապատասխան այլ մարմիններին կատարել  ընտրություններում եղած խախտումներն ու դրանց վերաբերյալ պնդումներն արագ, թափանցիկ և անկախ հետաքննելու և դատական ​​որոշումներ կայացնելու իրենց պարտականությունը: Այս ենթադրյալ խախտումները պետք է լրջորեն հետաքննվեն և վերացվեն: Մենք կրկնում ենք ԵՄ-ի կոչը Վրաստանի ղեկավարությանը՝  ցույց տալ իր հավատարմությունը երկրի ԵՄ-ին անդամակցության ուղուն՝ նաև համաձայն  EUCO-ի (Եվրոպական խորհրդի) հունիսի և հոկտեմբերի եզրակացությունների: Քաղաքական սպեկտրի ողջ տարածքում կառուցողական և ներառական երկխոսությունը ներկայումս առաջնային նշանակություն ունի»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։ Ըստ ԵՄ խորհրդի ղեկավարի` Վրաստանի խորհրդարանի նոյեմբերյան առաջին նիստը թույլ կտա մեզ գնահատել իրավիճակը և որոշել ԵՄ հարաբերություններում երկրի հետ հետագա քայլերը։
09:34 - 28 հոկտեմբերի, 2024
Եվրոպական խորհրդի նախագահը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կենդանի դիակ է անվանել
 |1lurer.am|

Եվրոպական խորհրդի նախագահը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կենդանի դիակ է անվանել |1lurer.am|

1lurer.am: Գնահատելով ՄԱԿ-ի ստեղծումը որպես «ակնառու ձեռքբերում»՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը խստորեն քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ «անգործունակության» համար, հատկապես աշխարհաքաղաքական նոր միջավայրում: Այդ մասին նա հայտարարել Է՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում: «Երրորդ համաշխարհային պատերազմը հնարավոր է: Մենք շտապ պետք է սթափվենք: Մեր ընդհանուր կանոնները պետք է հարգվեն: Դա անելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է ազատի իրեն վետոյի իրավունքից: Անվտանգության խորհուրդը ներկայացուցչական չէ: Այն բավականաչափ լեգիտիմ չէ: Անվտանգության խորհուրդն ավելի ու ավելի է վերածվում կենդանի դիակի»,- ասել է Շառլ Միշելը։ Նա կարծում է, որ «Անվտանգության խորհուրդը պետք է բարեփոխվի, այն պետք է ավելի ներառական դառնա»: Շառլ Միշելի համոզմամբ՝ Աֆրիկան ​​և Լատինական Ամերիկան պետք է այնտեղ մշտական ​​տեղեր ունենան, իսկ տարածաշրջանային կազմակերպությունները պետք է ավելի ինտեգրված լինեն ՄԱԿ-ի որոշումների կայացման գործընթացներին, այդ թվում՝ Անվտանգության խորհրդում նրանց համակարգված խորհրդատվական ձայն տրամադրելու միջոցով:  
21:03 - 27 սեպտեմբերի, 2024
ԵՄ-ում պնդում են՝ Երևանն ու Բաքուն պիտի «խաղերն ավարտեն» ու կնքեն խաղաղության համաձայնագիրը. Politico
 |azatutyun.am|

ԵՄ-ում պնդում են՝ Երևանն ու Բաքուն պիտի «խաղերն ավարտեն» ու կնքեն խաղաղության համաձայնագիրը. Politico |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Հարավային Կովկասում լարվածության աճի ֆոնին, վերսկսում է ջանքերը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Politico-ի հետ զրույցում երկու բարձրաստիճան դիվանագետ հաստատել է, որ, ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Ազատություն»-ը, Միշելը երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ Մեծ Բրիտանիայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում: Միշելը նաև նամակ է գրել կողմերին՝ կոչ անելով վերադառնալ բանակցություններին, «ավարտուն տեսքի բերել խաղաղության համաձայնագիրը», և առաջընթաց գրանցել չլուծված հարցերի շուրջ, որոնցից մեկը սահմանազատումն է:Բրյուսելում աճում է հիասթափությունը դիվանագիտական փակուղուց: Չնայած Միշելի հետ հանդիպումներին, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը չպայմանավորվեցին հանդիպման մասին: Երևանն ու Բաքուն իրար էին մեղադրում դրա չկայանալու համար: «Վերջիվերջո, երկու կողմերն էլ պետք է դադարեցնեն խաղերը և կնքեն համաձայնագիրը, քանի որ նախագահ Միշելն արել է ԵՄ-ի հնարավորության սահմաններում ամենը՝ խաղաղության համաձայնագրին հասնելու համար», - ասել է Միշելին մոտ կանգնած ԵՄ բարձրաստիճան դիվանագետը:Գործընթացն ընթանում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը ռազմական ուժով գրավելուց ու 100 հազար հայերի գաղթից 9 ամիս անց, գրում է պարբերականը: Ռազմական գործողությունները տեղի ունեցան «Միշելի կողմից կազմակերպված, ամիսներ տևած բանակցություններից հետո՝ չնայած Արևմուտքի նախազգուշացումներին, որ միայն դիվանագիտական լուծումը կարող է խաղաղություն բերել տարածաշրջանում»,- ընդգծում է Politico-ն:Այժմ, լարվածությունը կրկին աճում է: Բաքուն անցյալ շաբաթ մեղադրել է Հայաստանին երկու երկրների ընդհանուր սահմանի երկայնքով «սադրանքներ կատարելու» մեջ և սպառնացել է «անհրաժեշտ պատասխան միջոցներ ձեռնարկել՝ օգտագործելով իրենց տրամադրության տակ եղած ողջ զինանոցն ինքնապաշտպանության նպատակով»։ Հայաստանը շեշտում է՝ Բաքվի պնդումներն ապատեղեկատվություն են:
14:08 - 31 հուլիսի, 2024
Միշելը մերժել է Օրբանի խաղաղության առաջարկները
 |azatutyun.am|

Միշելը մերժել է Օրբանի խաղաղության առաջարկները |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը պատասխան նամակ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին՝ նշելով՝ ԵՄ խորհրդի ռոտացիոն նախագահությունը միջազգային հարթակում չի ներկայացնում Եվրամիությունը, իսկ Հունգարիան համապատասխան մանդատ չի ստացել Եվրոպական խորհրդի կողմից։ Նամակում, որը թվագրված է հուլիսի 16-ով և հայտնվել է «Ազատության» Current Time-ի տրամադրության տակ, Շառլ Միշելը նշել է, որ հաշվի է առնում Հունգարիայի վարչապետի կարծիքներն ու առաջարկները, բայց միևնույն ժամանակ հիշեցնում է, որ Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը համաձայնեցվել է կոնսենսուսով և հաստատվել հունիսին կայացած վերջին առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ։ Եվրոպայի խորհրդի նախագահն ասել է, որ այդ օրը Եվրամիությունը վերահաստատել է Ուկրաինային և նրա ժողովրդին աջակցելու անսասան հանձնառությունը՝ որքան անհրաժեշտ կլինի։ Միշելը նաև հիշեցնում է Օրբանին, որ ԵՄ Խորհրդում ռոտացիոն նախագահող Հունգարիան միջազգային ասպարեզում Միության անունից հանդես գալու մանդատ չունի։ Շառլ Միշելը հերքել է Օրբանի պնդումը, թե ԵՄ-ն «պատերազմական քաղաքականություն» է վարում՝ նշելով, որ իրականում հակառակն է՝ «Ռուսաստանն է ագրեսորը, իսկ Ուկրաինան՝ զոհը, որն իրացնում է ինքնապաշտպանության իր օրինական իրավունքը»։ ԵՄ պաշտոնյան Ռուսաստանի կողմից իր զորքերի դուրսբերումն Ուկրաինայից համարել է խաղաղության ամենաուղիղ ճանապարհը։ Նամակում Եվրախորհրդի նախագահն ամփոփել է՝ Ուկրաինայի վերաբերյալ ոչ մի քննարկում չի կարող տեղի ունենալ առանց Ուկրաինայի։ Շառլ Միշելը նամակի կրկնօրինակն ուղարկել է ԵՄ անդամ երկրներին՝ նշելով, որ նամակագրության մասին կտեղեկացվի նաև Ուկրաինան։ Հուլիսի 1-ից Հունգարիան ռոտացիոն կարգով ստանձնել է Եվրոպական խորհրդի նախագահությունը, որից անմիջապես հետո վարչապետ Վիկտոր Օրբանը ացելել է Կիև, Մոսկվա, Պեկին՝ այդ երկրների ղեկավարների հետ քննարկելով Ուկրաինայի հակամարտությունը։ Նա իր հանդիպումներն անվանել է «խաղաղության առաքելություն»։ Պեկինից հետո Օրբանը մեկնել էր Ֆլորիդա ու հանդիպել ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հետ։ Թրամփի հետ հանդիպումից հետո նա X-ում գրառում է կատարել՝ նշելով․ - «Օրվա լավ լուրը. նա պատրաստվում է լուծել այս խնդիրը»։ Ավելի վաղ Թրամփը մի քանի անգամ հայտարարել է, թե նախագահ ընտրվելու դեպքում կարող է 24 ժամում կանգնեցնել արդեն ավելի քան երկու տարի շարունակվող ուկրաինական պատերազմը։ Թե ինչպես՝ մինչև այսօր չի հստակեցրել։ Բրյուսելը այս այցերը չի արտոնել, Օրբանն ինքն է խաղաղության շուրջ հանդիպումները նախաձեռնել։ Այս այցերից հետո Օրբանը՝ ոչ հրապարակայիննամակ է հղել ԵՄ ղեկավարությանը՝ նախազգուշացնելով՝ «առաջիկա երկու ամսում ուկրաինական ճակատում հնարավոր են ավելի դրամատիկ կորուստներ և ռազմական իրադարձություններ, քան երբևէ»։ Նամակում Օրբանը Բրյուսելին տեղեկացրել է Ուկրաինայի պարտության հարցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վստահության մասին։
09:49 - 17 հուլիսի, 2024
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Մոսկվա․ մեկնարկել է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Մոսկվա․ մեկնարկել է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Մոսկվա․ մեկնարկել է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսական «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Օրբանը հայտարարել է, որ շուտով Հունգարիան կդառնա Եվրոպայի միակ երկիրը, որը կկարողանա երկխոսություն վարել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ։ Նշենք, որ Օրբանը նախապես չհայտարարված այց էր կատարել Կիև՝ Ուկրաինայի նախագահին առաջարկելով դիտարկել հրադադար հաստատելու և Մոսկվայի հետ բանակցություններ սկսելու հնարավորությունը։ Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Հունգարիան նախագահում է Եվրոպական խորհուրդը։ Շառլ Միշելը երեկ «X»-ում հայտնել էր, որ ռոտացիոն կարգով Եվրոպական խորհրդում Հունգարիայի նախագահությունը մանդատ չի տալիս Ռուսաստանի հետ շփվելու Եվրամիության անունից․ «Եվրախորհուրդը հստակ է՝ ագրեսորը Ռուսաստանն է, զոհը՝ Ուկրաինան։ Ուկրաինայի շուրջ ոչ մի քննարկում չի կարող տեղի ունենալ առանց Ուկրաինայի.»։     The EU rotating presidency has no mandate to engage with Russia on behalf of the EU. The European Council is clear: Russia is the aggressor, Ukraine is the victim. No discussions about Ukraine can take place without Ukraine. — Charles Michel (@CharlesMichel) July 4, 2024
15:16 - 05 հուլիսի, 2024
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել ֆոն դեր Լայենին ԵՀ ղեկավարի պաշտոնում վերանշանակելու շուրջ
 |armenpress.am|

ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել ֆոն դեր Լայենին ԵՀ ղեկավարի պաշտոնում վերանշանակելու շուրջ |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնության չեն եկել Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահի պաշտոնում Ուրսուլա ֆոն դեր Լայենի վերանշանակման շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը համայնքի 27 երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ընթրիքից հետո: «Այսօր համաձայնություն չկա», - ասել է նա՝ նշելով, որ ղեկավարները լսել են ֆոն դեր Լայենին, որը «հայտնել է իր մտքերը ԵՄ ապագայի վերաբերյալ»։ Միշելի խոսքով՝ Եվրահանձնաժողովի, Եվրոպական խորհրդի և ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարների նշանակման հարցը կլուծվի մինչև հունիսի վերջը։ «Այսօր որոշումներ կայացնելու նպատակ չի եղել», - հավելել է նա։ Ակնկալվում է, եվրոպական կառույցների ղեկավար պաշտոնների նշանակման հարցը կլինի հունիսի 27-28-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում։ Մարտի 7-ին ֆոն դեր Լայենը որպես Եվրահանձնաժողովի ղեկավարի թեկնածու է առաջադրվել Բուխարեստում Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում։ ԵՀ ղեկավարը նշանակվում է Եվրամիության ղեկավարների որոշմամբ՝ ԵՄ գագաթնաժողովում և հաստատվում Եվրախորհրդարանում գաղտնի քվեարկությամբ, որի արդյունքներով թեկնածուն պետք է ստանա ձայների մեծամասնությունը: Ըստ ավելի վաղ արված տարբեր հրապարակումների՝ ԵՄ երկրները նախնական համաձայնություն ունեն Ուրսուլա ֆոն դեր Լայենի վերանշանակման շուրջ։ Որպես Եվրախորհրդի ղեկավարի պաշտոնի թեկնածու նշվում է Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Կոշտան, որը կփոխարինի Շառլ Միշելին, իսկ եվրոպական դիվանագիտության ղեկավարի պաշտոնի համար` Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը, որը կփոխարինի Ժոզեպ Բորելին։
11:59 - 18 հունիսի, 2024
Շառլ Միշելը ողջունել է Ալմա Աթիի հռչակագրի հիմքով սահմանազատման պայմանավորվածությունը |azatutyun.am|

Շառլ Միշելը ողջունել է Ալմա Աթիի հռչակագրի հիմքով սահմանազատման պայմանավորվածությունը |azatutyun.am|

azatutyun.am: data-sider-select-id="1bd7f752-9372-4b40-943d-8130fd1cdd13">Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ջերմորեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991-ի Ալմա Աթայի հռչակագրի վերաբերյալ համաձայնագիրը՝ որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք: Ընդգծելով, որ երկու երկրների միջև տարածքային ամբողջականության ճանաչման վրա հիմնված սահմանազատումը եղել է նաև Բրյուսելում քննարկումների առանցքը՝ Միշելը հույս է հայտնել, որ այն կծառայի նորմալացման գործընթացին և խաղաղություն կբերի տարածաշրջանին։   Երեկ Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրով։ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը։
20:44 - 20 ապրիլի, 2024
Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Շառլ Միշել
 |armenpress.am|

Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Շառլ Միշել |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանի ընդունած Օտարերկրյա գործակալների մասին օրենքը չի համապատասխանում երկրի եվրոպական նկրտումներին: «Վրաց ժողովուրդն ընտրել է եվրոպական ուղին, ի պատասխան Եվրոպական խորհուրդն անցյալ տարվա դեկտեմբերին թեկնածուի կարգավիճակ շնորհեց Վրաստանին: Թույլ տվեք հստակություն մտցնել. օրինագիծը չի համապատասխանում ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումներին և Վրաստանին ոչ թե կմոտեցնի, այլ կհեռացնի Եվրամիությունից»,- շված է X սոցիալական ցանցում Շառլ Միշելի գրառման մեջ: Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ վրացական օրինագիծը «չի համապատասխանում ԵՄ նորմերին և արժեքներին» և կոչ էր արել «ձեռնպահ մնալ այն հաստատելուց»։ Ընդ որում, եվրոպական կառույցների ղեկավարները չեն պարզաբանում, թե ինչով է վրացական օրինագիծը սկզբունքորեն տարբերվում անցյալ տարեվերջին Եվրահանձնաժողովի առաջարկած՝ Արտասահմանյան ֆինանսավորմամբ կազմակերպությունների նկատմամբ վերահսկողության մասին օրինագծից։
19:02 - 17 ապրիլի, 2024
Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը

Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը

Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ, ընդգծվել է 2023 թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար ածման կարևորությունը: Ըստ որոնց՝ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանական Հանրապետությունը 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում կիրականացվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, տարածաշրջանային ենթակառուցվածքների բացումը տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության, իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքներով: ՀՀ վարչապետը վերահաստատել է ՀՀ կառավարության հավատարմությունը նշված պայմանավորվածություններին և ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
16:59 - 21 մարտի, 2024
«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը
 |armenpress.am|

«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո Եվրամիությունը պետք է անցնի «պատերազմի տնտեսության» և ամեն ինչ անի Կիևի հաղթանակն ապահովելու համար։ Բրյուսելում եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովի նախօրեին՝ մարտի 18-ին, Միշելը Euractiv կայքում հրապարակել է հոդված՝ «Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի» խորագրով։ Շառլ Միշելը հոդվածը սկսում է՝ Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի մասին պատմելով։ «Հեռախոսով լսելով Վլադիմիր Զելենսկիի մռայլ ձայնը․ «Ռումբերն ընկնում են մեզ վրա, սա լայնածավալ ներխուժում է», ես հասկացա, որ այդ պահին ամբողջ անվտանգության համակարգը, որ գոյություն ուներ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ընդմիշտ փոխվել է։ ԵՄ-ն նույնպես դրա հետ միասին պետք է արագ փոխվի», - գրում է Միշելը: Եվրոպական խորհրդի ղեկավարը հավելում է, որ պատերազմի մեկնարկից երկու տարի անց «պարզ է դարձել, որ Ռուսաստանը կանգ չի առնելու Ուկրաինայում, ինչպես 10 տարի առաջ կանգ չի առել Ղրիմում»։ «Ռուսաստանը շարունակում է ապակայունացնող մարտավարությունը Մոլդովայում, Վրաստանում, Հարավային Կովկասում, Արևմտյան Բալկաններում և նույնիսկ աֆրիկյան մարցամաքում», - գրում է նա։ Միշելը նաև գրում է, որ համարժեք արձագանք չտալու դեպքում Եվրոպան կարող է լինել հաջորդը։ «Եթե ​​մենք ԵՄ-ի պատասխանը ճիշտ չկազմակերպենք և Ուկրաինային բավարար օգնություն չտրամադրենք Ռուսաստանին կանգնեցնելու համար, ապա մենք հաջորդը կլինենք», - հավելում է Եվրոպական խորհրդի ղեկավարը։ Այս առումով Միշելը Եվրոպային առաջարկում է վերանայել իր մոտեցումը տնտեսության նկատմամբ և առաջնահերթություն տալ պաշտպանական խնդիրներին՝ անցնելով «պատերազմի տնտեսության» ռեժիմի։ «Ժամանակն է պատասխանատվություն ստանձնել մեր անվտանգության համար: Մենք այլևս չենք կարող հույս դնել ուրիշների վրա կամ կախված լինել ԱՄՆ-ում կամ որևէ այլ վայրում ընտրությունների արդյունքներից», - նշում է Շառլ Միշելը՝ հավանաբար, արձագանքելով ԱՄՆ նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններին, որը նշել էր, որ ընտրվելու դեպքում չի պաշտպանի ՆԱՏՕ-ի այն դաշնակիցներին, որոնք պաշտպանությանը չեն ուղղում անհրաժեշտ գումարը։
10:51 - 19 մարտի, 2024
Եվրոպական խորհրդի ղեկավարը կոչ է արել անցնել «ռազմական տնտեսության» ռեժիմի
 |1lurer.am|

Եվրոպական խորհրդի ղեկավարը կոչ է արել անցնել «ռազմական տնտեսության» ռեժիմի |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ եթե ԵՄ-ն խաղաղություն է ցանկանում, ապա «պետք է պատրաստվի պատերազմի», քանի որ Միությունը դիմակայում է անվտանգության ոլորտում ամենալուրջ մարտահրավերին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: «Մենք պետք է լավ պատրաստվենք պաշտպանության հարցում և անցնենք «ռազմական տնտեսության ռեժիմի»,- գրել Է Միշելը La Libre Belgique թերթում հրապարակված հոդվածում: «Ժամանակն է ստանձնել մեր սեփական անվտանգության պատասխանատվությունը: Մենք այլևս չենք կարող ապավինել ուրիշներին կամ կախված լինել Միացյալ Նահանգներում կամ այլուր ընտրական փուլերից»,- կարծում է Եվրոպական խորհրդի ղեկավարը: Նա կոչ է արել «ուժեղացնել ներուժը ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Եվրոպայի համար՝ պաշտպանելու ժողովրդավարական աշխարհը»: Միշելն ընդգծել է. «Ավելի ուժեղ Եվրոպան կնպաստի ՆԱՏՕ-ի ամրապնդմանը և կբարելավի մեր հավաքական պաշտպանությունը»: Միշելը նշել է, որ Եվրամիությունը պետք է Ուկրաինան առաջնահերթություն դարձնի, «ինչպես նաև ավելի շատ ու ավելի խելամիտ ծախսեր կատարի ռազմական նպատակների համար»:
20:55 - 18 մարտի, 2024