Ցեղասպանության ճանաչումը, բացի բարոյական շոյվածությունից, բան չի տալիս, այն պետք է կապենք անվտանգության հետ․ Սինանյան |tert.am|
13:56 - 31 մայիսի, 2023

Ցեղասպանության ճանաչումը, բացի բարոյական շոյվածությունից, բան չի տալիս, այն պետք է կապենք անվտանգության հետ․ Սինանյան |tert.am|

tert.am: Ցեղասպանությունը ճանաչվել է, այդ գործընթացը ավարտվել է։

Այս մասին լրագրողների հետ զրույցում, անադրադառնալով Հայոց ցեղասպանոթյան ճանաչման գործընթացին, ասաց Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Հարցին՝ այդ դեպքում ճանաչել է ամբողջ աշխարհը Հայոց ցեղասպանությունը, Սինանյանը ասաց․

«Ամբողջ աշխարհ ասելով ում նկատի ունեք՝ Չինաստանը, օրինակ, երևի չի ճանաչել, արևմտյան երկրները, Ռուսաստանը ճանաչել են։ Մեր ցեղասպանության փաստը պետք է ուղղակիորեն կապվի մեր ժողովրդի այն հատվածի անվտանգության հետ, որը մնացել ու ապրում է իր հայրենի հողի վրա։ Այսինքն ոչ թե պետք է ասենք՝ Ցեղասպանություն է եղել, ճանաչեք, այլ պետք է ասենք, որ քանի որ դուք չեք ճանաչում, Ցեղասպանություն իրագործողները  կարող են դա անել նաև Արևելյան Հայաստանի հետ։

Ցեղասպանության ճանաչումը օդի մեջ բան չի տալիս մեզ, բացի բարոյական շոյվածությունից, մենք պետք է դա կապենք այաօրվա մեր անվտանգության հետ։ Աշխարհին պետք է ասենք՝ քանի որ այսքան երկար տևեց Ցեղասպանության ճանաչման գործընթացը, դուք ոգևորեցիք այլ պեություններին, որոնք այսօր շրջափակման մեջ են վերցրել 120․000 բնակչության։ Մենք ինչու ենք այդքան տարի պայքարել Արցախի համար, որովհետև իմացել ենք, որ Արցախը կարող է ենթարկվել նախիջևանացման»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել