Մարիխուանա և 172 000 լարի. ՊԵԿ–ը փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք է բացահայտել
19:29 - 31 մայիսի, 2023

Մարիխուանա և 172 000 լարի. ՊԵԿ–ը փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք է բացահայտել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դրամական միջոցների և թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքն է բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը ՀՀ ԱԱԾ–ից օպերատիվ տվյալներ են ստացել, որ քաղաքացիներ Գ.Հ-ն և Ա.Հ-ն զբաղվում են կանխիկ դրամական միջոցների մաքսանենգությամբ:
ՊԵԿ աշխատակիցների կողմից հիշյալ 2 անձանց նկատմամբ սահմանվել է օպերատիվ հսկողության:
Այդ ընթացքում վերջիններս հատել են վրաց-հայկական սահմանը Բագրատաշենի սահմանային անցակետով, սակայն մաքսային հսկողություն անցնելու ժամանակ որևէ իր, առարկա կամ գումար չեն հայտարարագրել։
«Մաքսային հսկողության գոտին լքելուց անմիջապես հետո մաքսանենգության մեջ կասկածվող անձինք և նրանց տրանսպորտային միջոցը վերադարձվել են մաքսային հսկողության գոտի։ Այդ քաղաքացիների և նրանց տրանսպորտային միջոցի զննության արդյունքում հայտնաբերվել է շուրջ 68,000 ԱՄՆ դոլարին համարժեք 172,000 վրացական լարի կանխիկ գումար ու մարիխուանա տեսակի թմրամիջոց»,–նշված է հաղորդագրության մեջ:
 
Կանխիկ դրամական միջոցների և թմրամիջոցի մաքսանենգության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՊԵԿ–ը նաև տեղեկացնում է, որ ՀՀ պետական սահմանը հատելիս (բացառությամբ` Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ մեկնելիս կամ ժամանելիս) հայտարարագրման ենթակա են նաև 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը գերազանցող դրամական միջոցներն ու վճարային գործիքները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել