Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզահամալիրը կբերվի միջազգային ստանդարտների. Ժաննա Անդրեասյան
 |panorama.am|
12:40 - 01 հունիսի, 2023

Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզահամալիրը կբերվի միջազգային ստանդարտների. Ժաննա Անդրեասյան |panorama.am|

panorama.am: «Նախագծով առաջարկվում է հավաքական թիմերի մարզական կենտրոնին հատկացված տարածքը, որը ներառված է մասնավորեցմանը ենթակա գույքի ցանկում, հանել այնտեղից և հանձնել ԿԳՄՍ նախարարությանը՝ հավաքական թիմերի մարզումներին ծառայեցնելու նպատակով»,- գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարարն ասաց, որ համալիրը լավ պայմաններ ունի՝ 60 հոգու համար նախատեսված հյուրանոց, 1600-ական ք/մ տարածներով երկու դահլիճ, որոնցից մեկի բարձրությունը 9 մետր է, ինչը թույլ է տալիս այնտեղ կազմակերպել տարբեր սպորտաձևերի մարզումներ, սպորտաշարեր և կարող է միջազգային չափորոշիչենրին համապատասխան ենթակառուցվածք դառնալ:

Անդրեասյանը տեղեկացրեց, որ հավաքականների մարզումների համար Հայաստանն ունի երկու սահմանափակ մարզաբազա՝ Ծաղկաձորի և Օլիպավանի:

Հայտարարելով, որ սպորտի ոլորտում աննախադեպ ցուցանիշների են հասել և նախորդ տարի 307 մեդալ է բերվել Հայաստան, իսկ այս պահին արդեն 135 մեդալ ունենք՝ ԿԳՄՍ նախարարը նշեց, որ ձեռքբերումները պահպանելու համար ենթակառուցվածքներ են պետք և այդ նպատակով նաև իրականացնում են 12 մարզահամալիրի և մարզադպրոցի վերակառուցում:

Անդրեասյանը հույս հայտնեց, որ որոշմամբ նախատեսված միջոցառումների արդյունքում Ծիծեռնակաբերդի 5 հասցեում գտնվող մարզահամալիրը կբերեն միջազգային ստանդարտների:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել