Պարույր Հովհաննիսյանի և Եվրոպական խորհրդի աշխատանքային խմբի հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության հարցերի շուրջ
17:27 - 02 հունիսի, 2023

Պարույր Հովհաննիսյանի և Եվրոպական խորհրդի աշխատանքային խմբի հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության հարցերի շուրջ

Հունիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամների պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում Պարույր Հովհաննիսյանը, պատվիրակության անդամների խնդրանքով, անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նոր ոտնձգություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցին: Ընդգծվել է ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը և հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ջանքեր գործադրելու կարևորությունը։

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք այլ հարցերի շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել