ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
«Օրենքի նախագծի մշակման աշխատանքներն ամբողջացնելու նպատակով հրավիրում ենք բարձրագույն ուսումնական հաստատություններին, գիտական կազմակերպություններին, ակադեմիական լայն հանրության ներկայացուցիչներին և շահագրգիռ բոլոր անձանց` առաջարկություններ ներկայացնել:
Խնդրում ենք կարծիքները, դիտողություններն ու առաջարկությունները մինչև 2019 թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ ներկայացնել հետևյալ էլ․ հասցեին` [email protected]»:
comment.count (0)