Հայաստանում նախորդ տարի հիմնվել է երկու նոր դիվանագիտական ներկայացուցչություն |armenpress.am|
11:44 - 05 հունիսի, 2023

Հայաստանում նախորդ տարի հիմնվել է երկու նոր դիվանագիտական ներկայացուցչություն |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախորդ տարվա ընթացքում հիմնվել է դիվանագիտական 2 ներկայացուցչություն՝ Իսպանիայի Թագավորության և Դոմինիկյան Հանրապետության դեսպանության գրասենյակները․ Կապանում բացվել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ:

«2022 թ. դեկտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է հաստատված դիվանագիտական հարաբերություններ 178 պետության հետ: 2022 թ Հայաստանում հիմնվել է 2 նոր ներկայացուցչություն՝ Իսպանիայի Թագավորության և Դոմինիկյան Հանրապետության դեսպանության գրասենյակները, ինչպես նաև Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը»,-ասաց ԱԳ նախարարը:

ՀՀ-ում ռեզիդենտ դեսպաններից երեքի՝ Սլովակիայի, Ուրուգվայի և Սերբիայի պարագայում ներկայացվածությունը նախկինում գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակից բարձրացվել է արտակարգ և լիազոր դեսպանի մակարդակի:

Խոսելով օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններից՝ Միրզոյանն ասաց, որ 2022թ-ի ընթացքում ՀՀ-ն հավատարմագրել է 4 նոր ոչ ռեզիդենտ դեսպաններ Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Ճամայկայում և Հյուսիսային Մակեդոնիայում: Ընդհանուր առմամբ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները համատեղության կարգով հավատարմագրված են 90 երկրում: Հավատարմագրվել է նաև Հայաստանի 7 նոր պատվո հյուպատոս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել