tert.am: Իտալացի կարդինալ Մատեո Զուպին, որին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանձնարարել է ղեկավարել խաղաղության առաքելությունը՝ վերջ դնելու Ուկրաինայում պատերազմին, կայցելի Կիև։ Այս մասին ասվում է Վատիկանի հայտարարության մեջ։
«Սա նախաձեռնություն է, որի հիմնական նպատակն է ուշադիր լսել Ուկրաինայի իշխանությունների՝ արդար խաղաղության հասնելու հնարավոր ուղիների մասին առաջարկները և աջակցել հումանիստական ժեստերին, որոնք կարող են օգնել նվազեցնել լարվածությունը», - ասվում է ուղերձում։
comment.count (0)