«Սոթքի հանքը մասնակի աշխատում է»․ Գեղարքունիքի մարզպետ |hetq.am|
13:18 - 06 հունիսի, 2023

«Սոթքի հանքը մասնակի աշխատում է»․ Գեղարքունիքի մարզպետ |hetq.am|

hetq.am: Վերջին շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակի ինտենսիվությունը զգալիորեն նվազել է, իսկ սահմանամերձ համայնքերի բնակիչները զբաղված են իրենց առօրյա գյուղատնտեսական աշխատանքներով։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Անդրադառնալով Սոթքի ոսկու հանքավայրի շահագործման հարցին՝ մարզպետը նշեց, որ Սոթքի հանքավայրի բաց հատվածում աշխատանքները պետք է առաջիկա ամիսների ընթացքում դադարեցվեին, սակայն Ադրբեջանի կողմից հրետակոծությունների հետևանքով հանքը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը որոշեց հիմա դադարեցնել աշխատանքները։

Միևնույն ժամանակ, Գեղարքունիքի մարզպետը շեշտեց, որ Սոթքի հանքի փակ հատվածում աշխատանքներ կատարվում են, և հանքը մասնակի գործում է։ Կարեն Սարգսյանը չկարողացավ նշել, թե հանքի մասնակի շահագործման հետևանքով քանի մարդ է հարկադիր պարապուրդի մատնվել, բայց ասաց շուտով քննարկելու են նրանց այլ աշխատանքի տեղավորելու հարցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել