Մեծ հույս ունեմ, որ սա վերջին հյուպատոսարանը չի լինելու, որ բացվում է Սյունիքում. մարզպետը՝ ՌԴ հյուպատոսության մասին |news.am|
13:41 - 06 հունիսի, 2023

Մեծ հույս ունեմ, որ սա վերջին հյուպատոսարանը չի լինելու, որ բացվում է Սյունիքում. մարզպետը՝ ՌԴ հյուպատոսության մասին |news.am|

news.am: Երկու դեպքում էլ բավականին մեծ աշխատանք է կատարվել, շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ անդրադառնալով նրան, որ Սյունիքի մարզում Իրանի հյուպատոսություն է բացվել, հիմա էլ Ռուսաստանն է ցանկանում հյուպատոսություն բացել մարզում:

«Ես մեծ հույս ունեմ, որ սա վերջին հյուպատոսարանը չի լինելու, որ բացվում է Սյունիքում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ կա լավրովյան երկրորդ պլան, որ Սյունիքը դարձնեն ռուս-թուրքական եւ դրա համար են այնտեղ ռուսական հյուպատոսություն բացում, որ Մոսկվան աչք ունի այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վրա, ուզում է այն վերահսկել, Ռոբերտ Ղուկասյանը նշեց. «Ես չգիտեմ՝ ով ինչէ ասում, բայց Սյունիքը եղել է, կա եւ կլինի հայկական: Դա մեր մեր հայրենիքի անբաժանելի մասն է: Այսպես պետք է մտածի ցանկացած հայ եւ սա քննարկման ենթակա չէ: Թե ով ինչ պլաններ ունի Սյունիքում, դա իրենց խնդիրն է, համենայնդեպս, մինչեւ այս պահը այդ պլանները  չեն աշխատել եւ շատ լավ է, որ չեն աշխատել: Վստահ եմ, որ դեռ երկար ժամանակ չեն աշխատելու»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել