Կլաարը Երևանից մեկնել է Թբիլիսի
 |azatutyun.am|
10:59 - 07 հունիսի, 2023

Կլաարը Երևանից մեկնել է Թբիլիսի |azatutyun.am|

azatutyun.am: Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանից մեկնել է Թբիլիսի։

Նա թվիթերյան իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել «Զվարթնոց» օդանավակայանից՝ գրելով, որ լավ հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետի, փոխվարչապետի և արտգործնախարարի հետ՝ «շարունակելու Եվրամիության ներգրավվածությունը»։

Կլաարի հաջորդ կանգառը Թբիլիսին է։ Վրաստանից նա կմեկնի Բաքու:

Երևանյան հանդիպումներում Կլաարը քննարկել է Բրյուսելում և Քիշնևում տեղի ունեցած եռակողմ ու հնգակողմ հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրմանը վերաբերող հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել