Կախովկայի ՀԷԿ-ի վթարից հետո ԱԻՆ-ը փրկել է ավելի քան 1,5 հազար մարդու, այդ թվում՝ 154 երեխա
 |panorama.am|
11:48 - 09 հունիսի, 2023

Կախովկայի ՀԷԿ-ի վթարից հետո ԱԻՆ-ը փրկել է ավելի քան 1,5 հազար մարդու, այդ թվում՝ 154 երեխա |panorama.am|

panorama.am: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները Խերսոնի մարզում ավելի քան 1500 մարդու են փրկել Կախովկայի ՀԷԿ-ի ավերածությունից հետո, ավելի քան 5000 բնակիչ տարհանվել է։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են նախարարությունից։

«Ռուսաստանի ԱԻՆ փրկարարները փրկել են 1534 մարդու, այդ թվում՝ 154 երեխա։ Ընդհանուր առմամբ տարհանվել է 5133 մարդ, այդ թվում՝ 178 երեխա և 66 սահմանափակ շարժունակություն ունեցող անձ»,- նշել են գերատեսչությունից։

Ըստ աղբյուրի՝ ԱԻՆ-ը բազմակողմանի օգնություն է ցուցաբերում բնակչությանը և շարունակում է ուժեր և միջոցներ կուտակել Խերսոնի շրջանում արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելու համար։ Նշվում է նաև, որ տեղում աշխատում է ավելի քան 190 հոգուց բաղկացած խումբը, 66 միավոր տեխնիկա, այդ թվում՝ 25 ջրային նավ։ Նաև պատրաստության են բերվել ՌԴ ԱԻՆ գլխավոր վարչության Ռոստովի մարզի և Սևաստոպոլի ավիացիոն խմբերը, Դոնի և Տուլայի փրկարարական կենտրոնները։

Հիշեցնենք, որ հունիսի 6-ի գիշերը Կախովկայի ՀԷԿ-ի վերին մասը ավերվել է տեղի ունեցած գնդակոծությունների հետևանքով, ջրամբարի ամբարտակը չի քանդվել: Հարվածը ՀԷԿ-ին, ենթադրաբար, հասցվել է «Օլխա» ՀԿՌՀ-ից։

Նշենք, որ Ուկրաինան հայտարարում է՝ Կախովի ՀԷԿ-ը պայթեցրել են ՌԴ-ի զինված ուժերը, ռուսական կողմը՝ ուկրաինական զինված ուժերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել