Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարի հետ
 |1lurer.am|
20:42 - 09 հունիսի, 2023

Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարի հետ |1lurer.am|

1lurer.am: Հունիսի 9-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Դերեկ Հոգանի միջև:

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության օրակարգի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցերի վերաբերյալ:

Բայրամովը ներկայացրել է իր երկրի դիրքորոշումը Հայաստանի հետ վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած բանակցությունների և օրակարգում առկա բաց հարցերի լուծման հեռանկարների վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել