Թրամփը մայիսի 8-ը պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օր
 |azatutyun.am|
11:44 - 08 մայիսի, 2025

Թրամփը մայիսի 8-ը պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օր |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ը պաշտոնապես հռչակել է Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի օր: Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում մայիսի հրապարակված որոշման մեջ:

Ավելի վաղ Թրամփը Truth Social սոցցանցում գրել էր, որ նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը ԱՄՆ-ում կհռչակի համապատասխանաբար Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում հաղթանակի օրեր: Այն ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները ավելին է արել, քան ցանկացած այլ երկիր Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել