Նախագիծ․ ՏՏ ընկերությունների աշխատողների աշխատավարձը 20%-ի փոխարեն հարկել 5%-ով |panarmenian.net|
22:22 - 10 հունիսի, 2023

Նախագիծ․ ՏՏ ընկերությունների աշխատողների աշխատավարձը 20%-ի փոխարեն հարկել 5%-ով |panarmenian.net|

panarmenian.net: Էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկվում է ՏՏ ընկերությունների աշխատակիցների աշխատավարձը 20%-ի փոխարեն հարկել 5%-ով։

Խոսքն այն ընկերությունների մասին է, որոնց հարկային տարվա ընթացքում 80 տոկոս և ավելի համախառն եկամուտը գոյացել է Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից։

Նշվում է նաև, որ այդ կազմակերպությունների աշխատակիցներին վճարվող աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումները կարող են գնանշվել արտարժույթով։

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծով առաջարկվող կարգավորումը պայմանավորված է վերջին ժամանակներս արտարժույթի նկատմամբ դրամի զգալի արժևորմամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել