Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին երկրում հրդեհի հետևանքով զոհերի և վիրավորների կապակցությամբ
14:48 - 12 հունիսի, 2023

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին երկրում հրդեհի հետևանքով զոհերի և վիրավորների կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ երկրում հրդեհի հետևանքով մարդկային զոհերի և վիրավորների կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Կասիմ-Ժոմարտ Կեմելի,

Խոր ցավով տեղեկացա Ղազախստանի Աբայ շրջանում տեղի ունեցած լայնամասշտաբ հրդեհի մասին, որի հետևանքով կան մարդկային զոհեր և վիրավորներ։

Խնդրում եմ ցավակցություններ ու կարեկցանքի խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին և մտերիմներին, իսկ բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել