8 բուժառու տեղափոխվել է Հայաստան, 6-ը խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձել է Արցախ
20:33 - 12 հունիսի, 2023

8 բուժառու տեղափոխվել է Հայաստան, 6-ը խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձել է Արցախ

Այսօր Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 8 բուժառու ուղեկցողների հետ միասին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և սանիտարական մեքենաներով տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

«6 բուժառու, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ՝ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

Շրջափակման ողջ ընթացքում Կարմիր խաչի և խաղաղապահների կողմից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր առմամբ 562 բուժառու, որից 492-ը տեղափոխվել է ԿԽՄԿ-ի, իսկ 70-ը՝ խաղաղապահների ուղեկցությամբ:

«Արևիկ» բուժմիավորումում 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում»,- ասվում է Արցախի ԱՆ հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել