Բեգլարյանների փաստաբանները պնդում են՝ դատախազությունը «իրավունքի չարաշահումներ է թույլ տվել»
 |civilnet.am|
17:04 - 13 հունիսի, 2023

Բեգլարյանների փաստաբանները պնդում են՝ դատախազությունը «իրավունքի չարաշահումներ է թույլ տվել» |civilnet.am|

civilnet.am: Հունիսի 12-ին Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ՀՀ գլխավոր դատախազության՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն ընդդեմ Գագիկ Բեգլարյանի, Նունե Բեգլարյանի, Հրանտ Բեգլարյանի, Նատելլա Բեգլարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին» գործի քննությունը։

Այս նիստին ներկայացել էին «Արաբկիրի կարի ֆաբրիկա մեկ» ՓԲԸ-ի և «Ագաթտրանսսերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Գոհար Հովհաննիսյանը, ինչպես նաև «Վիկտորիա-Արման» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Մուրադյանը։ Տվյալ ընկերությունները այս գործով ներգրավված են որպես երրորդ անձինք։ Նրանք այս կամ այն կերպ առնչություն ունեն Բեգլարյանների հետ։ Մասնավորապես, «Ագաթտրանսսերվիս» ՍՊԸ-ի բաժնետերը Գագիկ Բեգլարյանի որդի Հրանտ Բեգլարյանն է, «Արաբկիրի կարի ֆաբրիկա մեկ» ՓԲԸ-ի իրական շահառուն՝ Գագիկ Բեգլարյանը, իսկ նրա կինը «Վիկտորիա-Արման» ՍՊԸ-ի միակ բաժնետերն է։

Այս նիստին Գագիկ Բեգլարյանի և մյուսների ներկայացուցիչները հայտնեցին, որ վերահաշվարկներ են իրականացրել և հայցի վերաբերյալ առարկություններ ունեն։

Նախքան պատասխանողի կողմից դիրքորոշում ներկայացնելը դատավոր Նարինե Ավագյանը հետաքրքրվեց, թե արդյոք նրանց բերած առարկություններում տեղ են գտել Արաբական Միացյալ Էմիրություններում ստեղծված ընկերության մասին տվյալներ։

Նախորդ նիստերից մեկին Բեգլարյանների նախկին ներկայացուցիչներից փաստաբան Էդգար Անդրեասյանը պնդել էր, թե Գագիկ և Բեգլար Բեգլարյանները 1994-ին այլ անձանց հետ համատեղ Արաբական Միացյալ Էմիրություններում ստեղծել են «Ռոյալ բոքս կարգո» ՍՊԸ-ն՝ յուրաքանչյուրն ունենալով 25 տոկոս բաժնեմաս, և ստացել են եկամուտ շահաբաժինների տեսքով։

«Հիմքում դրված էր այդ ընկերության կողմից գործունեության ծավալումը, սակայն չկար, թե ինչպես է այդ ընկերությունը հիմնադրվել։ Այս ընկերության վերաբերյալ տվյալներ կա՞ն»,- հետաքրքրվեց դատավորը, իսկ Բեգլարյանի նոր ներկայացուցիչ, փաստաբան Գոհար Գևորգյանը նշեց, թե այդ մասով «դեռևս վերջնական պատասխաններ չեն ստացել այլ երկրից»։ Այնուհետև նա ներկայացրեց կողմի առարկությունները հայցի վերաբերյալ։

Փաստաբանը ընդգծեց, որ ուսումնասիրության մեկնարկից մինչև հայցադիմում ներկայացնելու պահը, հայցվորի՝ տվյալ դեպքում դատախազության կողմից խախտվել են քաղաքացիական սկզբունքի կանոններն ու թույլ են տրվել իրավունքի չարաշահումներ։

Ըստ ներկայացուցչի՝ օրենքի տեսանկյունից ուսումնասիրություն սկսելու համար բավարար հիմքեր չեն եղել։ Կողմը նաև կարծում է, որ անհասկանալի է ուսումնասիրության ժամանակահատվածի ընտրությունը։

Պատասխանողի մյուս ներկայացուցիչ, փաստաբան Գոհար Ավագյանը պնդեց, թե «դատախազությունը որևէ փաստաթղթում չի նշել, թե պատասխանողը ինչ հակաիրավական արարքներ է կատարել, որոնք հանգեցրել են պետական շահի խախտմանը»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել