Արցախի ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել հոգեթմրաբանական դիսպանսեր
11:22 - 14 հունիսի, 2023

Արցախի ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել հոգեթմրաբանական դիսպանսեր

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները  հունիսի 12-ին հերթական չհայտարարված այցն են կատարել «Հոգեթմրաբանական դիսպանսեր» ՓԲԸ՝ դիտարկելու պահվող անձանց իրավունքների պաշտպանության վիճակը: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պահման պայմաններին, խնամքին և բուժմանը ծանոթանալու նպատակով աշխատակիցները նաև առանձնազրույցներ են ունեցել հոգեթմրաբանական դիսպանսերի տնօրինության և պահվող անձանց հետ:

«Այցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել հոգեկան խանգարումներ ունեցող անձանց հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքին, նրանց ընդունելու և պահելու ռեժիմներին ու ընթացակարգերին, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ հաղորդակցության և մի շարք այլ իրավունքների իրացման հարցերին:

Нет описания фото.

Հարկ է նշել, որ նախորդ այցերի ընթացքում արձանագրված շենքային անբարենպաստ պայմանների, այդ թվում՝ ժամանցի և տեսակցությունների սենյակների բացակայության խնդիրը դեռևս մնում է չլուծված:

Нет описания фото.

Շրջայցի ընթացքում վերհանված խնդիրները Պաշտպանը ներկայացնելու է պետական լիազոր մարմիններին՝ հետամուտ լինելով դրանց կարգավորման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկմանը»:

Возможно, это изображение стол и больница


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել