ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստին տեղի կունենա մտքերի փոխանակում տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ․ Զախարովա
 |1lurer.am|
13:06 - 15 հունիսի, 2023

ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստին տեղի կունենա մտքերի փոխանակում տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ․ Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 20-ին Մինսկում կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների նիստին։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նիստի մասնակիցները կամփոփեն ՀԱՊԿ-ի շրջանակում բազմակողմ համագործակցությունը, կքննարկեն հետագա համագործակցության հեռանկարները։ Միջոցառման ընթացքում տեղի կունենա մտքերի խոր փոխանակում միջազգային, տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ, և կազմակերպության անդամ երկրների անվտանգության վրա դրա ազդեցության մասին, ինչպես նաև ՀԱՊԿ-ի արտաքին կապերի զարգացման հետագա քայլերի վերաբերյալ»,- նշել է Զախարովան։

Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ նիստի ավարտին կստորագրվեն արդյունքներն ամփոփող մի շարք փաստաթղթեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել